ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն
Ճապոնացի գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժումն են գտել. news.am
![Ճապոնացի գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժումն են գտել. news.am Ճապոնացի գիտնականները տղամարդկային անպտղության տեսակներից մեկի բուժումն են գտել. news.am](up/article/big/file_39551_662629.jpg)
Ճապոնացի գիտնականների խումբը նոր միջոց է հայտնաբերել պայքարելու ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի` տղամարդկային անպտղության տարածված տեսակներից մեկի դեմ, երբ տղամարդու մոտ խախտվում է սպերմատոզոիդների արտադրության եւ հասունացման գործընթացը:
Հետազոտողները` Ացուսի Թանաքայի գլխավորությամբ, միջոց են գտել ամորձիներից հանելու չհասունացած սպերմատոզոիդները, իսկ հետո դրանք օգտագործելու արհեստական բեղմնավորման համար: Հեղինակները տեղեկացրել են, որ նոր տեխնիկան արդեն փորձարկվել է, ինչի արդյունքում 2011-ի սեպտեմբերից 2014-ի դեկտեմբերի ընթացքում 112 երեխա է ծնվել:
Գիտնականները բացատրում են, որ առավել դժվար է ճանաչել կլոր սպերմատիդները` բջիջներ, որ ձեւավորվում են սպերմատոզոիդների զարգացման վաղ փուլերից մեկում: Թանաքան եւ իր գործընկերները կարծում են, որ սպերմատիդներ գոյություն ունեն ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տղամարդկանց 30-40 տոկոսի մոտ: Նման բջիջների հայտնաբերումը բարդ գործընթաց է, սակայն այժմ, երբ մեթոդը մշակված է, ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայով տառապող տղամարդիկ եւս կարող են երեխաներ ունենալ:
Ազոոսպերմիան հանդիպում է տղամարդկանց 1 տոկոսի մոտ, իսկ նրանց 94 տոկոսի մոտ ախտորոշվում է հիվանդության հատկապես ոչ օբստրուկտիվ տեսակը: ԱՀԿ տվյալներով, բոլոր ամուլ տղամարդկանց 10 տոկոսի մոտ հենց այս խնդիրն են հայտնաբերում: Ավելի վաղ համարվում էր, որ ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիան անբուժելի է եւ այդ հիվանդությամբ տառապող տղամարդիկ չեն կարող երեխաներ ունենալ, այդ պատճառով նման խնդիր ունեցող զույգերին որպես միակ լուծում առաջարկում էին դոնորական սերմնահեղուկի օգտագործումը:
Այս հետազոտության մասին հաղորդվում է գիտական Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ուլտրակարմիր լույսը նպաստում է անպտղության բուժմանը. 1in.am Ուլտրակարմիր լույսը նպաստում է անպտղության բուժմանը. 1in.am](up/article/small/file_36921_3714432.jpg)
Գերմանիայի Ուլմի համալսարանի գիտնականներն՝ ավագ գիտաշխատող Անդրեյ Զոմերի գլխավորությամբ, մարդու օրգանիզմի վրա ինֆրակարմիր լույսի...
![](images/calendar.png)
![Տղամարդկանց անպտղության պատճառները. պարզաբանում է ուռոլոգը Տղամարդկանց անպտղության պատճառները. պարզաբանում է ուռոլոգը](up/article/small/file_25140_1096930.jpg)
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուռոլոգ Դավիթ Ֆանարջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց հայ տղամարդկանց խնդիրների մասին և նշեց, որ իրեն հատկապես շատ են դիմում այն...
![](images/calendar.png)
![Տղամարդիկ երեխա չունենալու համար տառապում են կանանցից ոչ պակաս Տղամարդիկ երեխա չունենալու համար տառապում են կանանցից ոչ պակաս](up/article/small/file_24824_3659780.jpg)
Ավստրալական գիտնականների վերջին ուսումնասիրություններն ապացուցել են, որ տղամարդիկ երեխա չունենալու համար տառապում են կանանցից ոչ պակաս...
![](images/calendar.png)
![Հայաստանում տղամարդկանց անպտղության թիվը 1.5 անգամ ավելացել է. բժիշկը՝ պատճառների մասին Հայաստանում տղամարդկանց անպտղության թիվը 1.5 անգամ ավելացել է. բժիշկը՝ պատճառների մասին](up/article/small/file_23634_7915328.jpg)
Հայաստանում այս տարի 1.5 անգամ ավելացել է տղամարդկանց անպտղության թիվը: Ամուսնացած զույգերի 15%-ն անպտղության համար դիմում է բժշկի, և 50%-ի դեպքում պատճառը լինում է տղամարդու մոտ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց բժիշկ-ուրոլոգ, Վ. Ավագյանի...
![](images/calendar.png)
![Անպտղության պատճառը տղամարդկանց մեջ է. հետազոտություն Անպտղության պատճառը տղամարդկանց մեջ է. հետազոտություն](up/article/small/file_21693_7601078.jpg)
Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականները պարզել են 80% զույգերի անպտղության պատճառը, որոնց ախտորոշել են «անպտղություն՝ չպարզված պատճառներով», գրում է Газета-ն...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY3L8u6q' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384